Նոր բացահայտումներ Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից:
13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին եւ ասել` «փողս տուր», հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է, ասելով.«Բոլորին տալիս եք ինձ չեք տալի՞ս»,-ու դժգոհ հեռացել: Տեսագրությունը կհրապարակենք ավելի ուշ: