▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկենք փոքրիկ Մարիայի կյանքը

7 ամսական Մարիա Կարենի Սուքիասյանը բոլորիս անհապաղ օգնության կարիքն ունի: Պլանային «Կեսարյան հատումով» լիովին առողջ վիճակում ծնված փոքրիկը մեկ ամիսը չլրացած գլխուղեղի ներփորոքային արյունազեղումով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Գլխուղեղի կողմնային փորոքի դրենավորման եղանակով կատարվել է Մարիայի գլխի առաջին վիրահատությունը: Փոքրիկի մոտ նկատվել է նաև գլխուղեղի երկրորդային այտուց` դիսլոկացիա: Դրենաժը հեռացնելուց հետո կատարել են գոտկային և փորոքային պունկցիաներ:

Հետազոտություններից միաժամանակ պարզվել է, որ երեխայի օրգանիզմից բացակայում է վիտամին (vit) «K»-ն. (DBC-սինդրոմ), որի հետևանքով խախտվել են նրա լյարդի պարամետրերը: Մարիայի մոտ վիտամին «K»-ի բացակայությունն առաջացել է ծննդատնից, որտեղ երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի ժամ հետո ներարկել են պատվաստումներ, եւ ներարկված «վիրուսը»` Հեպացիտ C-ն իր ավերիչ գործողությունը ցույց է տվել մոտ 20-25 օր հետո` շարքից հանելով երեխայի լյարդը: Լյարդի վերականգնման համար Մարիան ընդունում է ընդհանուր դեղորայքային բուժում` գտնվելով նեյրովիրաբույժի մշտական հսկողության ներքո:

Բժիշկների հերթական հետազոտություններից հետո երեխայի կյանքը փրկելու համար առաջարկվել է անհապաղ երկրորդ վիրահատությունը` գլխուղեղի փորոքի շունտավորում, որը եւս կատարվել է եւ նա դեռեւս գտնվում է հիվանդանոցում:

Մարիայի հիվանդության` մանկական հիդրոցեֆալիայի բուժում եւ առողջության լիարժեք ապահովում հնարավոր է միայն Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի առաջադեմ կլինիկաներում: Փոքրիկի առաջնային բուժումը Հայաստանում և բուժման շարունակությունը արտերկրում կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: Դրանք չկատարելու դեպքում փոքրիկի կյանքին մեծ վտանգ է սպառնում:

Մարիայի ծնողներն ու հարազատներն այլեւս անկարող են այդչափ մեծ ծախսեր կատարել նրա կյանքը փրկելու համար եւ ակնկալում են բոլոր բարերարների, հայրենակիցների աջակցությունը: Այդ նպատակով Մարիայի համար բացվել է հատուկ հաշվեհամար:

Օգնենք փոքրիկ Մարիային ապրել:
Օգնենք Մարիայի ծնողներին` Կարեն եւ Անի Սուքիասյաններին եւ յուրաքանչյուրս մեր աջակցությունը հայտնենք այս հաշվեհամարներով:

ՀՀ դրամով հաշվեհամար.
Կոնվերս Բանկ ՓԲԸ ,
Մարիա Սուքիասյան Կարենի
1930045956280100

ԱՄՆ դոլարով հաշվեհամար,
DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS,
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
For credit Acc 04418885
CONVERSE BANK YEREVAN, RA,
SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN
A/c No or Doc. No 1930045956280101

Եվրոյի հաշվեհամար
DEUTSCHE BANK AG., Frankfurt-Main, Germany
SWIFT: DEUTDEFF
For credit Acc./947 2895
CONVERSE BANK YEREVAN, RA,
SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN
A/c No or Doc.No 1930045956280104

Խնդրում ենք տարածել այս կոչը նաեւ ձեր շրջապատում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին