▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյանում պայքարն ընթանում է Դաշնակցականի եւ Հանրապետականի միջեւ

Henaran.am-ը գրում է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ժամը 20-ին փակվեցին երկու ընտրատեղամասերի դռները:

Հիշեցնենք, որ այստեղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին: Քվեաթերթիկում երեք թեկնածուի անուն էր. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են:

Թիվ 26/02 տեղամասում արդեն հաշվարկում են քվեաթերթիկները: Մշակվել է մոտ 100 քվեաթերթիկ: Պայքարը հիմնականում ընթանում է Վովա Սահակյանի եւ Արթուր Մուրադյանի միջեւ: Նրանց ձայները առայժմ հավասար են: Ալեքսան Ալեքսանյանը քիչ կողմ է ստացել:

Այս ընտրատեղամասում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

 

Աղբյուրը` Henaran.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին