▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին

pastinfo.am-ը գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից  խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով  երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվել են ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց  6  տարվա  ազատազրկման՝   առանց գույքի բռնագրավման: Ընկերությունում որպես  իրավաբան ձևակերպված   Անդրանիկ Ներսեսյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով  և դատապարտվեց  5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Նրանցից համապարտության կարգով հօգուտ տուժող ընկերության   պետք է բռնագանձվի 76 մլն 644 944,5 դրամ:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության,  Արմեն Գևորգյանը, Անդրանիկ Ներսեսյանը, գործով չպարզված անձը՝  գործելով նախնական համաձայնությամբ, Ա. Ներսեսյանի երեք ծանոթների միջոցով իրականում գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութի վաճառքի վերաբերյալ 2008թ.-ից մինչև 2010 թ. գարունն ընկած ժամանակահատվածում բանակցությունների մեջ են մտել ՀՀ օրենսդրությանն ու առևտրային  գործունեությանն անտեղյակ իրանական հիշյալ ընկերության ներկայացուցիչների հետ, վերջիններիս ներկայացրել «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բլանկով ու կնիքի դրոշմով հաստատված ապրանքի որակի և առկայության վերաբերյալ կեղծ հավաստագրեր և կնքել  300 տ մոլիբդենի խտանյութի արտահանման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն,  առաջին խմբաքանակի՝  30 տ մոլիբդենի խտանյութի արտահանման համար իրանական ընկերության կողմից  «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի  արտարժույթային  հաշվեհամարին փոխանցվել է 76 մլն 644 944,5 դրամին համարժեք  143.350  եվրո, սակայն խտանյութը չեն արտահանել և  Ա.Գևորգյանի հետ միասին 2010թ. մարտի  11-ին կանխիկացրել ու խարդախությամբ հափշտակել են  փոխանցված գումարը: ԻԻՀ ընկերության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ պարզելու խտանյութի չարտահանման պատճառները, իսկ Անդրանիկ Ներսեսյանն էլ կատարվածում իր առնչությունը հերքելու նպատակով  հաղորդում  է ներկայացրել, որ  Արմեն Գևորգյանը  խաբեությամբ հափշտակել է իր տարիների աշխատավարձը՝  3 000 000 դրամի  չափով:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին