Ամերիկյան Brookings-ի ինստիտուտի մասնագետների կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 46 հազար թվիթերյան հաշիվներ օգտագործվել են «Իսլամական պետության» գաղափարակիցների և հետևորդների կողմից, թեպետ դրանցից ոչ բոլորն են մշտապես եղել ակտիվ: Հետազոտության հեղինակները նաև հայտնել են, որ ցանցը, ինչի միջոցով շփվում են ծագումով տարբեր երկրներից ջիհադականները, բավականաչափ ճկուն է և շարժական: Ինչ վերաբերում է հաշիվների գործածության աշխարհագրությանն, ապա ԻՊ-ի վիրտուալ կողմանկիցների ամենամեծ բանակը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որին հետևում են Սիրիան, Իրաքը և ԱՄՆ-ը: Գրեթե ամեն 5-րդ ԻՊ-ի վիրտուալ կողմնակից գրառումներ է կատարում անգլերենով իսկ ընդհանուրի ¾-ը արաբերեն լեզվով:
Զեկույցի հեղինակաները նաև փաստում են, որ սոցիալական մեդիա ընկերությունները և ԱՄՆ-ի կառավարությունը, ծայրահեղական կառույցի դիրքերի ընդլայնումը վիրտուալ աշխարհում զսպելու հատուկ մեխանիզմներ մշակելու համար, պետք է համագործակցեն միմյանց հետ՝ որքան էլ նման գործակցությունը դիտարկվի որպես խոսքի ազատության ճնշում:
Մի բան անհերքելի է, որ ժամանակակից հակամարտություններն իրենց բնույթով բազմաշերտ են, և հակամարտային գործողություններն ընթանում են միաժամանակ մի քանի ուղղություններով: Այս իրողությունն ընդունելով որպես ելակետային դրույթ՝ հերթական անգամ կարելի է հավաստել, որ ԻՊ-ի դեմ ընթացող պայքարը բոլոր հարթություններում անհամաչափ է, հետևաբար ակնկալել արագ և շոշափելի արդյունքների, միամտություն կլինի:
Ամերիկյան Brookings-ի ինստիտուտի մասնագետների կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 46 հազար թվիթերյան հաշիվներ օգտագործվել են «Իսլամական պետության» գաղափարակիցների և հետևորդների կողմից, թեպետ դրանցից ոչ բոլորն են մշտապես եղել ակտիվ: Հետազոտության հեղինակները նաև հայտնել են, որ ցանցը, ինչի միջոցով շփվում են ծագումով տարբեր երկրներից ջիհադականները, բավականաչափ ճկուն է և շարժական:
Ինչ վերաբերում է հաշիվների գործածության աշխարհագրությանն, ապա ԻՊ-ի վիրտուալ կողմանկիցների ամենամեծ բանակը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որին հետևում են Սիրիան, Իրաքը և ԱՄՆ-ը: Գրեթե ամեն 5-րդ ԻՊ-ի վիրտուալ կողմնակից գրառումներ է կատարում անգլերենով իսկ ընդհանուրի ¾-ը արաբերեն լեզվով:Զեկույցի հեղինակաները նաև փաստում են, որ սոցիալական մեդիա ընկերությունները և ԱՄՆ-ի կառավարությունը, ծայրահեղական կառույցի դիրքերի ընդլայնումը վիրտուալ աշխարհում զսպելու հատուկ մեխանիզմներ մշակելու համար, պետք է համագործակցեն միմյանց հետ՝ որքան էլ նման գործակցությունը դիտարկվի որպես խոսքի ազատության ճնշում:
Մի բան անհերքելի է, որ ժամանակակից հակամարտություններն իրենց բնույթով բազմաշերտ են, և հակամարտային գործողություններն ընթանում են միաժամանակ մի քանի ուղղություններով: Այս իրողությունն ընդունելով որպես ելակետային դրույթ՝ հերթական անգամ կարելի է հավաստել, որ ԻՊ-ի դեմ ընթացող պայքարը բոլոր հարթություններում անհամաչափ է, հետևաբար ակնկալել արագ և շոշափելի արդյունքների, միամտություն կլինի:
Արմեն Պետրոսյան