«Այս ամբողջ խաղն արվում է մի բանի համար՝ Ազգային ժողով եկել է ուժեղ, կուռ, բանիմաց, վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ խմբակցություն: Սա իշխանության կոկորդում մնացած է, ամեն օր ձեր մեջ պետք է կասկած առաջացնենք, չկասկածեք որևէ վայրկյան»,- ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ընտրությանը չմասնակցելու ՔՊ-ի առաջարկին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա շարունակեց. «Հայաստանի իշխանությունն աննախադեպ օկուպացիա իրականացրեց: Չէ՜, չազատագրեց Գեղարքունիքի դիրքերը, մեր հանդամասերը, չազատագրեց Սյունիքը, դրանք էդպես կմնան՝ քանի կան սրանք»:
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը «սրանք» բառի համար դիտողություն արեց Մանուկյանին՝ կոչ նելով կոռեկտ արտահայտվել: