▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի մեզ կերակրում են ստատիստիկաներով՝ սա է լինելու վիճակը. Քննարկում՝ բանակում մահվան դեպքերի մասին

Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։

«Քանի դեռ մեզ կերակրում են ստատիստիկաներով, մեծ թվերի բացահայտումներով, միմյանց մեդալներ ու «պագոններ» բաժանելով, սա է լինելու մեր վիճակը, մենք չպետք է խաղաղ պայմաններում ինքնասպան լինող զինվոր ունենանք», -ասել է Նինա Կարապետյանցը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահը: 

«Ես հավաստիացնում եմ, որ այն կարծիքները, որ գործերը կոծկվում են, քննիչները անգործություն են դրսևորում, ճիշտ չեն, նման բան չկա», -իր հերթին նշել  է Պերճ Այվազյանը` ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին