▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարվաճառում մենք հաղթել ենք, ոչ մի սանտիմետր չենք զիջել, բայց փաստաթղթով հանձնեցինք․ Թագուհի Թովմասյան

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում Սոթքից տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, 2 օր առաջ Սոթքում տեղի ունեցած միջադեպից ավելի քան 1 շաբաթ առաջ հանդիպել եմ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ և բոլորի հետ զրույցներում բարձրացրել Սոթքի ճակատագրի հարցը։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդեն այս ձևաչափով բարձրացրի Սոթքի ոսկու հանքի, տեղի աշխատողների ճակատագրի վերաբերյալ հարցը։

Ինձ տեղեկացրին, որ Կառավարությունը գրավոր պատասխան կուղարկի։ Սակայն մինչև օրս չուղարկեց։ Այս ամենից հետո Սոթքում տեղի ունեցած միջադեպի, դրա պատճառների, ձևավորված իրավիճակի, հանքի հետագա ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև մեր մարզի բնակչությանը, և հատկապես ինձ հուզող մի շարք այլ հարցերի պատասխանները տեղում ստանալու նպատակով երեկ գրեթե մի ամբողջ օր եղել եմ Սոթքում, բարձրացել թուրքից անմիջապես 2-3 մետր հեռավորության վրա գտնվող մեր հերոսների մոտ, այնուհետև հանդիպել մեր կորպուսի հրամանատարի հետ։

Սոթք կատարած այցիս մանրամասները, արդյունքները, վարդենիսցիներին ու ընդհանուր առմամբ մեր մարզի բազմաթիվ մեր հայրենակիցներին օր ու գիշեր հուզող հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

Հ.Գ. Քարվաճառում մենք հաղթել ենք, ոչ մի սանտիմետր չենք զիջել, բայց, ցավոք, փաստաթղթով հանձնեցինք»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին