Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը: «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։
Կարդացեք նաև՝ ԳՇ-ի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. մեր բոլոր կողմնակիցներին հրավիրում եմ Հրապարակ
Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Գլխավոր շտաբի պետին ազատելու թղթերն արդեն ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի ողջ հայության համար. Լևոն Տեր-Պետրոսյան
Դիտեք նաև՝