▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ընկել է 6-րդ հարկի բնակարանի պատուհանից

Հունիսի 8-ին, ժամը ԱԻՆ 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժի «Մայակ»թաղամասի թիվ 27 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Պ.-ը (ծնվ. 1989թ.) ընկել է թիվ 27 շենքի բնակարաններից մեկի պատուհանից, ինչից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին