Հանրապետության հրապարակում քաղաքացին մեխել էր ոտքերը։ Այս կերպ նա ձորձումէր ուշադրություն գրավել։ Արմեն Երանոսյանը մոտ երկուսուկես տարի է ազատվել է աշխատանքից և չի կարողանում վճարել վարկերի դիմաց։
«Սոթքի ոսկու հանքում փականագործ եմ աշխատել 3 տարի։ Հորս տարեդարձն էր։ Գնացել եմ գերեզմանը բետոնապատել եմ, չեմ ժխտում՝ 1 բաժակ խմել եմ և եկել եմ աշխատանքի։ Բայց աշխատանքներին չեմ մասնակցել։ Անհիմն ազատեցին աշխատանքից»։

Արմեն Երանոսյանը բազմիցս դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և նույն նպատակով էլ 2016 թվականին կարելէր բերանը։
«Բոլոր ատյաններին դիմել եմ։ Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հանդիպել, որ ինձ աշխատանքի վերականգնեն, ես փակեմ իմ վարկերը, ինձ իրենցաշխատանքը պետք չէ»։
Ի վերջո ԱԻՆ փրկարարաները նստարանն ապամոնտաժելու միջոցով տեղափոխեցին քաղաքացուն հիվանդանոց՝ հետագա բուժօգնությունն այնտեղ կազմակերպելու համար։


