▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ինքնաշեն ատրճանակով սպառնացել է ոստիկաններին

Օգոստոսի 3-ին ժամը 18.10-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Մեկնել է օպերատիվ խումբ։

 

 

 

 

 

 

 

Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վիրաբ Պ․-ին, երբ վերջինս գոտկատեղին՝ տաբատի մեջ թաքցրած ինքնաշեն ատրճանակը հանել է, պահել օպերատիվ խմբի ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի:

 

 

 

 

 

 

Վիրաբ Պ-ի հնարավոր գործողությունները խափանելու նպատակով ոստիկանների կիրառած ձեռնամարտի համապատասխան հնարքների շնորհիվ նրա ձեռքից վերցվել է ատրճանակը, և ժամը 19.00-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին: Ատրճանակն առգրավված է: Կատարվում է քննություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին