▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին մտահոգված է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժման կազմակերպման հարցերով

Քաղաքացին մտահոգված է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժման կազմակերպման հարցերով: Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Արա Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին առաջարկ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի կառույցին, որպեսզի նոյեմբերի 24-ին կայանալիք մարաթոնից գումարներ ուղղվեն առողջական խնդիրներ ունեցող երեխաների, պատանիների ու զինվորների բուժումն արտերկրում կազմակերպելու համար:

Առաջարկին կցվել են 19 անունից բաղկացած 2 ցուցակ: Տևական ժամանակ բանախոսը պատասխան նամակի է սպասում, նախնական հաշվարկներ է արել: Խոսքն, ըստ Արա Մաթևոսյանի, 370 հազար եվրոյի մասին է, որպեսզի հիվանդները կարողանան բուժում ստանալ Գերմանիայում:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին