▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին սպառնացել է՝ նպաստ տվեք, այլապես կզանգեմ ԱԱԾ ու կասեմ՝ կաշառք եք պահանջել․ Գևորգ Գորգիսյան

«Երբ հայտարարվում է, որ նպաստների համակարգում եղել են կոռուպցիոն դրսևորումներ, քաղաքացին առաջին հերթին շփվում է սոցիալական աշխատողի հետ ու նրան է դիտարկում որպես կոռուպցիոներ։ Ու հաճախ եղել են դեպքեր, երբ քաղաքացին սպառնացել է՝ տվե՛ք ինձ նպաստ, այլապես կզանգեմ ԱԱԾ ու կբողոքեմ, որ ինձնից կաշառք եք պահանջել, էն դեպքում, երբ սահմանված բալային համակարգով քաղաքացուն չի հասնում նպաստ»,- դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա հավելեց, որ խնդիր ունենք քաղաքացու հետ աշխատող պետական ծառայողի արժեքը պահելու հետ։

«Այո՛, ունենք և՛ մարդու կենսամակարդակը բարձրացնելու խնդիր, և՛ աշխատակցին գնահատելու։ Սոցիալական աշխատող ասվածը ցավոք այն դասական ընկալումը չունի ՀՀ-ում՝ ինչ աշխարհում, ուստի ուզում ենք վերանայել մոտեցումն ու այս ինստիտուտը զարգացնել,- ասաց նախարարը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին