Թարմացված․ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան․ այս պահին նրանք նստացույց են անում։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Քիչ առաջ ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Պատճառը չգիտեմ։ Գնում եմ՝ իմանամ։
ՀԳ. «Իրավական» պատճառը դեռ չգիտեմ, բայց քաղաքական պատճառը պարզ է բոլորին»։
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, քաղաքացիները հավաքվում են Կառավարության շենքի մոտ. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են:
Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն ընկավ․․․
Փաստացի դադարեց գոյություն ունենալ Հայաստանի երրորդ հանրապետությունը, իրավաբանորեն դա կամրագրվի վաղը, սեպտեմբերի 21-ին, Եվլախում:
Սեպտեմբերի 21-ին․․․
Մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենանենգ ու ամենաստոր դավաճանություններից մեկը. բոլորիդ անունները գրված են, չեք ներվելու ու պատժվելու եք ամենադաժսն ձևով:
Երիցս անիծյալ լինեք դավաճան վիժվածքներ․․․»։
|
Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենակ մնալով ու որևէ իրական օգնություն չստանալով Արցախն ընդունում է Ադրբեջանի պայմանները զինաթափել ՊԲ-ն ու հանդիպել Եվլախում։ Թարմացված. «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտունու ուղղությամբ, 14:30-ի սահմաններում, թշնամին վերսկսել է հրետանային հարվածներ հասցնել։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով, հրետակոծությունը շարունակվում է»։ |


