▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է. Փաշինյան

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Երեկ տարբեր կարծիքներ հնչեցին քաղաքական ուժերի կողմից: Բանակցությունները ի՞նչ փուլում են, կա՞ հստակեցում այս հարցում եւ ի՞նչ է սպասվում ապագայում,-հարցրեց պատգամավորը»:

«Երեկվա հանդիպման ընթացքում հետեւյալ տրամաբանությունն էր. ես ասել եմ, որ դեկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու ասել եմ մեխանիզմի մասին, իսկ Ծառուկյան դաշինքի եւ ՀՀԿ ներկայացուցիչներն ասել են, որ իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: ՀՅԴ-ը ներկայացուցիչը ասվածի հետ եւս համաձայնեց»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը շեշտեց՝ խելամտությունը ստիպում, որ երկրորդ անգամ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն անտեղի է:

«Այս տարվա մայիսի 1-ին ես այս ամբիոնից ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին եւ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- եզրափակեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին