▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի անգործության պատճառով քաղաքացին զրկվել է իր բնակարանի օգտագործման իրավունքից

Մարգարիտա Դիլանյանն արդեն 2 տարի է, ինչ զրկված է սեփականության իրավունքով իրեն պատկանող Կենտրոն վարչական շրջան, Զարուբյան փողոց 10/1 շենք թիվ 6 բնակարանը օգտագործելու սահմանադրական իրավունքից: Վերջինս տվյալ խնդրով իր բողոքն է ներկայացրել է Asekose.am-ին: Բնակարանի սեփականատիրոջ խոսքով՝ ստեղծված իրավիճակում ոչ միայն անհնարին է դարձել նշված բնակարանում բնակվելը, այլև առկա է` կյանքին և առողջությանը հստակ վտանգներ ներկայացնող ռիսկեր:

Ստորև առանց խմբագրության ներկայացնում ենք պատմության մանրամասները, որոնք մեր խմբագրությանը տրամադրել է վերոնշյալ բնակարանի սեփականատերը:

«Երևանի քաղաքապետի կողմից 27.04.2018 թվականին տրված շինարարության թույլտվության համաձայն նույն շենքի թիվ 3 և 5 բնակարանների սեփականատերերին թույլատրվել է Կենտրոն վարչական շրջան, Զարուբյան փողոց 10/1 շենքի ձեղնահարկում իրականացնել վերնահարկի և մասարդային հարկի ավելացում:

Իրականացվող շինարարության ընթացքում ապամոնտաժվել է նշված հասցեում գտնվող շենքի տանիքը, ինչպես նաև կատարվել է որոշակի շինարարական աշխատանքներ: Շենքի այլ բնակիչների կողմից դատարան ներկայացված հայցերի արդյունքում շինարարությունը կասեցվել է, իսկ ապամոնտաժված տանիքը թաղանթապատվել է ժամանակավոր ծածկով (պոլիէթիլենային թաղանթով):

Տանքի բացակայության արդյունքում 2018 թվականից սկսած անձրևաջրերը ներթափանցել են նույն հասցեի թիվ 6 բնակարանի ներքին տարածք, անկասկած նաև շենքի հիմնական հենասյուների մեջ:

Մարգարիտա Դիլանյանը ներքաշված չլինելով կառուցապատողների և շենքի այլ բնակիչների միջև առկա վեճերին, փորձել է միջոցներ ձեռնարկել իր բնակարանը ներթափանցվող անձրևաջրերից պաշտպանելու ուղղությամբ, պայմանավորված նշվածով մի շարք դիմումներ է ներկայացրել ինչպես Երևանի քաղաքապետին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, այնպես էլ ՀՀ կառավարություն, սակայն պատկան մարմինները որևէ լուծում չեն տվել արդեն 2 տարի տևող խնդրին, իսկ անձրևաջրերը մինչ օրս շարունակում են ներթափանցել 10/1 շենք թիվ 6 բնակարանի ներքին տարածք, նման կերպ գրեք ամբողջությամբ վնասելով բնակարանի առաստաղը, պատերը, հատակը, էլեկտրական լարերը, բնակարանում առկա գույքը, հատկանշական է նաև այն որ մի քանի անգամ արձանագրվել է էլեկտրական լարերի կարճ միացման դեպք և միայն համապատասխան մասնագետների ներգրավման արդյունքում է հնարավոր եղել խուսափել դժբախտ պատահարից, ինչպես նաև հրդեհի վտանգից: Ակնհայտորեն ստեղծված իրավիճակում նշված բնակարանում բնակվելը, բացի այն որ դարձել է անհնարին, նաև կրում է կյանքի և առողջությանը հստակ վտանգներ ներկայացնող ռիսկ:

Հատկանշական է, որ ինչպես բնակարան ներթափանցող անձրևաջրերի, այդպես էլ դրանց հետևանքով առաջացած ռիսկերի և խնդիրների մասին բնակարանի սեփականատիրոջ և վերջինիս ազգականների կողմից բազմիցս ահազանգվել է քաղաքապետարանի թեժ գծի, որը նույնպես որևէ արդյունք չի տվել:

2019 թվականին Երևանի քաղաքապետի կողմից անվավեր է ճանաչվել 2018 թվականի տրված շինարարության
թույլտվությունը, ինչը կառուցապատվողների կողմից վիճարկվել է դատական կարգով:

Այսինքն` ստացվել է մի իրավիճակ համաձայն, որի Կենտրոն վարչական շրջան, Զարուբյան փողոց 10/1 շենք թիվ 6
բնակարանի սեփականատեր Մարգարիտա Դիլանյանը որևէ կերպ ներքաշված չլինելով վերը նշված գործընթացներում դարձել է այդ ամենի զոհը, և արդեն 2 տարի է ինչ զրկված է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը օգտագործելու հնարավորությունից: Հատկանշական է նաև այն, որ հիշյալ բնակարանը գտնվում է քաղաքամայր Երևանի սրտում` Կասկադի տարածքում, ինչպես նաև այն որ նշված շենքում բնակվել են մի շարք անվանի մարդիկ:

Այսինքն` պատկան մարմինների կողմից առաջացած խնդրին լուծումներ չտալու արդյունքում վնասում է ոչ միայն հիշյալ բնակարանը, այլ նաև բնակելի շենքը ամբողջությամբ»,-նշված է գրությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին