▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի պատասխանը երևանյան նստարանների գների վերաբերյալ

Օրեր առաջ համացանցում քննադատությունների ալիք էր բարձրացել երևանյան նստարանների  կապակցությամբ, որոնք տեղադրվել են սկսած նախորդ տարվա գարնանից:  Մասնավորապես, ասվում էր, որ դրանցից յուրաքանչյուրն  արժե  ընդամենը 180 ԱՄՆ դոլար, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, որ դրանց գինը  400 ԱՄՆ դոլար է:

Այս կապակցությամբ ASEKOSE.am-ի հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հավաստիացրին, որ քննադատությունների  հիմք դարձած տվյալը չի համապատասխանում իրականությանը:  «Համացանցում տարածված լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Մայրաքաղաքում տեղադրված նստարանները գնվել են «Երևան» հիմնադրամի  միջոցներով, յուրաքանչյուրի արժեքն է 165 000 ՀՀ դրամ»,- ասված է պատասխանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին