▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետի խոսքն իշխանության ներսում գրոշի արժեք չունի. «Ժողովուրդ»

Երեւում է, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի: Երեկվանից Երեւանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում սկսել է գործել տուգանքների համակարգը. այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով (SMS) համապատասխան վճարում կատարել, արդեն տուգանվել են. Գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում.

Եվ սա այն դեպքում, երբ Տ. Մարգարյանը նախորդ շաբաթ՝ քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, քանի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձակուրդում:

Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ Տարո՛ն, էլի գեղեցիկ չստացվեց: Ի դեպ, երեկ շատ օրինակելի վարորդներ, երբ ցանկացել են վճարումներ կատարել՝ գնելով ավտոկայանատեղիներից օգտվելու 1 ամսվա իրավունք, ֆինանսական կազմակերպություններում պարզապես տեղյակ չեն եղել, թե ինչի մասին է խոսքը, ում, ինչքան գումար պետք է փոխանցեն: Հավանաբար, իշխանությանը դարձյալ անհրաժեշտ կլինի երիտասարդական պայքար ծավալել ավտոկայանատեղիների մասին քաղաքապետի կայացրած որոշման դեմ:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին