▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետն անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիների խնդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ու ընդգծել, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը:

«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավորության կողմից հաստատվեց կարգը և արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երևանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է և շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից:

Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,- քաղաքապետարանի լրատվական ծաառյության փոխանցմամբ նշելել է քաղաքապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին