▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքի կենտրոնում գտնվող մանկական այգում իրականացվում է բացահայտ այլասերվածություն

Այո, եթե ՀՀ-ի ոստիկանությունը և մնացյալ մարմինները չեն կարողանում կանխել այլասերվածության քարոզը և տարածումը իրենց երկրում, բնականաբար հայերը իրենց գործունեությունը կտարածեն նաև երկրից դուրս, այս դեպքում Թուրքիայում: Այսօր մենք ունենք խնդիր, քաղաքի կենտրոնում, որտեղ մանկական այգում իրականացվում է բացահայտ այլասերվածություն, մարմնավաճառություն, սակայն բոլոր պատկան մարմինները կարծես չեն նկատում դա, կամ էլ իրենց լռությամբ հավանություն են տալիս այդ երևույթին (շահույթին): Ինչու չէ, կարող էր և նման բան լինել`2007 թվականից գործում է՝ Նոր Զարթօնք անվանումը կրող կազմակերպությունը, որը ղեկավարվում է հայերի կողմից և բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես են նրանց ներկայացուցիչները մասնակցում ազգային փոքրամասնությունների շքերթին (Թուրքիա) և իրենց դրական մոտեցումը ցուցաբերում ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ երևույթներին: Եթե այս երևույթը մեծ թափով զարգանում է մեր երկրում, ապա կարող է և դուրս գալ նրա սահմաններից: Պետական մոտեցումը այս հարցին այժմ շատ կարևոր և օրհասական: Նման անուշադիր մոտեցումը այս հարցին, ոչ միայն վտանգի տակ է առնում մեր ազգային դիմագիծը և մեզ բնորոշ տարրերը, այլև լավ հիմք է հանդիսանում հետագայում ավելի մեծ և գլոբալ զարգացումների՝ ի վնաս մեր պետության:

Մելինե Յավրյան

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլում կայացած գեյ շքերթին` ի թիվս հազարավոր քաղաքացիների, մասնակցել են նաև հայեր: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ որոնցից մեկի վրա գրված էր «Քիչ ենք, բայց ԼԿՊԹ/ԼԳԲՏ» ենք:


 

 

 

 

 

Օրերս համացանցում կրկին շրջանառվող այս նկարը  հրապարակել էր «Նոր Զարթոնք» կազամակերպությունը, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և քարոզում է պայքար խտրականության դեմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին