«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի տակ կյանքի համար պայքար մղող, հիմնականում հայաբնակ Քեսաբ ավանում անհանգստությունը մեծանում է:«Ակօս»-ի հետ զրույցում քեսաբցիներից մեկն ասել է, որ ստեղծված պատերազմական վիճակում իրենք հակառակորդ կողմերի միջև գերի են դարձել:
«Նրանց միջև փոքրիկ բռնկումն անգամ մեզ համար կյանք է արժենում: Դիպուկահարների թիրախում լինելու պատճառով անգամ մեր այգիներում աշխատել չենք կարողանում»,- ասել է նա:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ անցյալ տարի Սիրիայի Քեսաբ ավանի դեմ իրականացված հարձակմանն աջակցել է Թուրքիան՝ գնդակոծելով տարածքը:
Այժմ էլ թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբում ռումբերի պայթյունների ձայներ են լսվում: Այս օրերին քեսաբցիներն ԻՊ-ի վտանգի տակ գոյության պայքար են մղում:
«Մեր երկրի բանակին վստահելուց բացի՝ այլ ելք չունենք: Քեսաբի համար ինչ սակարկություններ են տեղի ունենում, հայտնի չէ: Մեզանից անկախ դեպքեր են զարգանում, մեր ճակատագիրը քաղաքական խաղերով է որոշվում: Մենք մեր աչքով տեսանք, որ Թուրքիան օգնում էր զինյալներին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման բան այլևս տեղի չի ունենալու: Թուրքիան ավելի վաղ չի հերքել, որ իրենք կապ ունեն մեզ հետ տեղի ունեցածի հետ, չի էլ երաշխավորել, որ դա այլևս չի կրկնվի: Այդ պայմաններում ինչպե՞ս կարող ենք հանգիստ քնել»,- ասել է Քեսաբի մի բնակիչ:
Քեսաբցիները նշում են, որ իրենք ստիպված են մնալ այնտեղ, քանի որ այլընտրանք չկա, ուրիշ ո՞ւր կարող են գնալ: «Հեռանալ չենք էլ ուզում: Մենք մեր հողերից հեռու ապրել չենք կարող: Անգամ Հայաստանում չենք կարող ապրել: Միակ բանը, որ կարող ենք անել, զգույշ լինելն է: Մեր ամեն օրը վախով է անցնում: Դիպուկահարները մեր գյուղերը թիրախ են դարձրել: Անգամ այգիներում աշխատել չենք կարողանում»,-ասել է նա:
Քեսաբցիները պատմում են, որ վերջին օրերին ևս մի միջադեպ է տեղի ունեցել: Զինյալները ցանկացել են վախեցնել իրենց:
«Հարևան գյուղերից ազդանշանների ձայներ լսեցինք: Որոշները երեխաների հետ Լաթաքիա գնացին: Մենք՝ մնացողներս, մինչև առավոտ անհանգստության մեջ սպասեցինք, որ տեսնենք՝ ինչ է լինելու: Դժվար է ամեն ինչ թողնել, հեռանալը: Հեռացողներն էլ մեկ օր անց վերադարձան: Այս իրադարձություններն, անկասկած, անցնելու են: Մենք մեր կյանքը շարունակելու ենք, շարունակելու ենք մշակել մեր հողերը: Մեր դպրոցներում այս պահին 250 աշակերտ կա, դասերը շարունակվում են: Կյանքը շարունակվում է»,-ասել է աղբյուրը:
Նա նշել է, թե այժմ Քեսաբի դիմաց՝ թուրքական կողմում, զինվորականների քանակն օր օրի ավելանում է, և դա տեսանելի է անզեն աչքով՝ երբեմն անգամ Լաթաքիայից:
Artsakhpress.am
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի տակ կյանքի համար պայքար մղող, հիմնականում հայաբնակ Քեսաբ ավանում անհանգստությունը մեծանում է: «Ակօս»-ի հետ զրույցում քեսաբցիներից մեկն ասել է, որ ստեղծված պատերազմական վիճակում իրենք հակառակորդ կողմերի միջև գերի են դարձել: