«Էսքան ոստիկաններ ինչո՞ւ են այստեղ, ահաբեկելու համա՞ր. մեզ ոչ ոք չի կարող ահաբեկել, սա բոլորի ականջներին պետք է օղ լինի»,- ՔԿ-ի դիմաց կանգնած ոստիկանական մի քանի շարքերը մատնացույց անելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։ *** |
«Պարո՛ն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ»,-ՔԿ-ի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։ *** |
«ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է՝ ժամը 3-ից 5-ը բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված և այդ կետով անաչառության համար ուզում եմ գնահատել Քննչական կոմիտեի կամ այն մարմնի, որն աշխատում է այս ուղղությամբ, աշխատանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի ՔԿ-ն վարույթ սկսի նրանց նկատմամբ, ովքեր 10 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։ |
Դիտեք նաև՝
***
***