▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ առաջ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Ըստ Բաբայանի, Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով եւ գտնվում է 6-րդ վարչությունում:

«Քիչ առաջ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը:

Ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով»։

Նարեկ Սամսոնյանի բերման է ենթարկվելու մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը. «Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն: Գժի կինո: Գնում են Ոստիկանություն»:

Այս մասին տեղեկացնում է նաև Ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Մաթևոսյանը․ «Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են Նարեկ Սամսոնյանին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին