▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ է մնացել` արջն ուտի լրագրողի ֆոտոխցիկը

Ալյասկայում նկարահանումների ժամանակ BBC-ի օպերատորին հաջողվել է բացառիկ կադրեր նկարահանել այն ժամանակ, երբ արջը քիչ է մնացել` ուտի  թանկարժեք տեխնիկան: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Բրեդ Ջոզեֆը բախվել է անկանխատեսելի իրավիճակի հետ: Վտանգավոր գիշատիչը փորձել է հարձակվել BBC-ի աշխատակցի վրա. տեղեկացնում է lifenews.ru-ն: Բրեդը պատմել է, որ մեկնել է Ալյասկա արջերի կյանքը նկարահանելու համար: Նա խոստովանել է, որ այս ճամփորդությունը կհիշի ամբողջ կյանքում: Արջը հանկարծակի վազել է իր ուղղությամբ, այնուհետ ատամներով կառչել ֆոտոխցիկից: Այնուհետ, կորցնելով հետաքրքրությունն իր համար անհասկանալի տեխնիկայի նկատմամբ, արջը հեռացել է: Հետաքրքիր է, որ այս ամբողջ ընթացքում խիզախ լրագրողն ինքն իրեն չի կորցրել: Նա անկեղծացել է, թե հիմա հասկանում է` ինչ է զգում արջի հարձակման թիրախ դարձած մարդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին