Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի` ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ ունեցած ելույթին:
«Այս անգամ երկու հոգի միացած /Փարիզէն/ հարց կու տան ինձ թէ ինչ է տպաւորութիւնս Սերժ Սարգսեանի երեկուայ ելոյթի մասին. Պէտք է խոատովանիլ որ հռետորութեան գլուխ գործոց էր, քիչ մնաց պիտի հաւատայի, կարծեցի ս,Հոգին իջած էր խօսարան և նախարար -պատգամաւոր յափշտակուած մտիկ կ.ընէին գոնէ առաջին մասը: Երկրորդ բաժինը համբերութիւն չունեցայ մտիկ ընելու,Սովետական փրաւտայի 16 էջնոց յօդուածները կը յիշեցնէր. Պղատոն հելլեն մեծագոյն փիլիսոփաներէն է ,մինչ Արիստոտէլ իրականութիւնը կը պատկերացնէ ինչպէս որ է,Պղատոն ընդհակառակն ինչպէս որ պէտք է ըլլայ /կը թուի մեր նախագահը Պղատոնական է ,չգիտեմ ինչ պատասխան տալ հարցումը տուող զոյգ ընթերցողներուս. Երկար մտածելու պէտք չեղաւ- ինծի օգնութեան հասաւ անծանօթ մը /Ասէկօսէ/ ի մէջ զետեղած իր յօդուածով որ ամբողջութեամբ կը հրամցնեմ »:
Կարդացեք նաև`
Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա՝ սա է հաջողության բանաձևը. Սերժ Սարգսյան