Այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ԶԼՄ-ները բազմիցս գրել են:
Եվ ահա ռեփերն իր Twitter-ում հայտարարել է 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի աթոռի նկատմամբ հավակնությունների մասին։
«Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։
Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է նա։
«Առաջ, Քանյե, առաջ», «Այս տղային աջակցություն է պետք», «Դու վաղուց պետք է դա անեիր», - Ուեսթի գրառման ներքո այսպիսի մեկնաբանություններ են կատարել նրա հետեւորդները։ Ի դեպ, ռեփերին աջակցել են ոչ բոլորը։
Քիչ չէին նաեւ նրանք, որոնք նման մտահղացումը արկածախնդրություն են համարել, իսկ երաժշտին ընդհանրապես անվանել են «ոչ այնքան առողջ մարդ»։