▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիսոն ինձ չի զարմացնում, ես սարսափած եմ նրան հետևող մանկավարժներից». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Առանձնահատուկ ժողովուրդ ենք է...
Մի անբարո սրիկա, ով մեծ գումարներ է աշխատում, PR վում և իր նման էժան կենդանիների PR է զբաղվում, երեկ հասել է Գյումրի։ Էն թե ինչեր է արել ու ասել, դա թողնեմ կողքի, էն թե ինչ վերաբերմունք կա հասարակական, դրանից առանձնացնեմ «կեցցես», «Ճիշտ ես», սրտիկներ, գրկիկներ և հավանությունները ։
Առանձնացնեմ նաև այն, որ դրանց մեջ մեծ տեղ են զբաղեցնում մանկավարժները ու ավելի սարսափելին այն է, որ նաև իմ «ընկեր» մանկավարժները ։ Ինչո՞ւ չակերտներով, որովհետև դուք էլ ոչ ընկեր կարող եք համարվել, ոչ էլ հարգանքի արժանանաք։
Ուրեմն էս Քիսոն խոսում է «Մայր Հայաստանի» արձանի, տարածքի վատ էներգետիկայից, արձանի բաց կուրծքը համարելով ամոթ ու խայտառակություն, ոտքերը բաց համարելով այն «էրոտիկ» բնույթի արձան։
Այ մանկավարժներ, էդ որ լանջերդ բացած կանգնում եք դեռահասության տարիքի աշակերտների առաջ, դուք չե՞ք մտածում, թե՞ ձեզ էլ է պետք ապամոնտաժել:
Հա՛, ի դեպ ԱԺ ամբիոնին հաճախ են մոտենում կանայք, որոնք իրենց թոռոմած կամ ոչ կրծքերը գործի են դնում լիքը հարցեր լուծելու համար, բա ինչո՞ւ չապամոնտաժվեց, հետն էլ քո սիրելիներն են։
Գիտեք, ո՛չ Քիսոն, ո՛չ արտյոմները ինձ չեն զարմացնում, ես սարսափած եմ մանկավարժներից ու անկեղծ բացատրություն եմ ակնկալում, որ վաղվանից ջնջեմ ընկերներիս ցանկից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին