Հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, ինստագրամով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ, կենդանի խոսում եմ. Փաշինյանը՝ Պարույր Սեւակ համայնքում
|
Պարույր Սևակ գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դժգոհեցին 16 միլիոնի ծրագրով կառուցվող անհատական բնակելի տների գործընթացից: Նրանք փաստեցին, որ ուրիշ տեղերից եկել են, տներ են կառուցում այդ ծրագրով, այնինչ գյուղաբնակները, որ 40 տարուց ավելի ապրում են տնակներում կամ վարձով, մնացել են ծրագրից դուրս: «Էդ նրանից ա, որ նրանք լսեցին, իմացան, գործեցին: Նրանից ա, որ ինքը կամ իրա երեխեն գիտի` ոնց էդ ծրագրից օգտվի, գնում, օգտվում ա»: «Նույն բանն էլ մենք ենք անում, ուրիշները եկել, օգտվում են, մենք` չէ»,- հակաճառեց գյուղի բնակչուհիներից մեկը: «Չենք հասկանում իրար: Ամիսներով, տարիներով խնդրեցինք, ասցինք` ծրագիրը արեք, արեք: (Ասացիք) դե լավ է, դե փող չկա, հավես չկա, զահլա չկա, տրամադրություն չկա, եղանակ չկա: Հենց ծրագիրը կանգնեցրին, սաղ Հայաստանն ասում ա` վաաայ, ծրագիրը փակվեց: «Հեռուստացույցով խոսում եմ, ««Ֆեյսբուք»-ով խոսում եմ, «ՏիկՏոկ»-ով խոսում եմ, «Ինսթագրամ»-ով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ: Իսկ դուք` ա, լավ, էլի ստից մտից բաներ են ասում»,- հունից դուրս եկավ Փաշինյանը: |
Դիտեք նաև՝
***
***


