▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քննարկում ենք մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը». Փաշինյան

Դիտեք նաև՝

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց դիմումի ներկայացման, հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ավարտից հետո պատվո վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: «Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կազմում է վեց ամիս»,- ասաց նախարարը: Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ «քննարկում ենք մեր բանակի, երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը»:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին