Քաղաքացի Եղիազար Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում, այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Քննչական բաժնի աշխատակիցներն տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet