▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություն ոչ միայն չի լինում, այլև բացառված է. Նիկոլ Փաշինյան

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետն այցելել է Քննչական կոմիտե։

Միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է քննիչներին և մաղթել  հաջողություն ՀՀ-ում օրինականության և արդարադատության հաստատման գործում։

 

 

 

«Ես այստեղ էլի եմ ասել, որ պետք չէ թաքցնել, որ ՀՀ-ում իրավապահ համակարգերի ու հասարակության հարաբերությունների բարդ շրջան է եղել, և այսօր նոր հարաբերությունների հաստատման կարևոր շրջանում ենք։ Ես մեծ խնդիր եմ համարում այն երևույթը, որ իրավապահ համակարգերի ու հասարակության միջև չի լինում համագործակցություն։ Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն անցել ենք և գիտենք այդ պատճառները, թե ինչու էր նման բարդ շրջափուլ։ Այսօր կարող ենք արձանագրել,որ այդ պատճառները վերացվել են»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ տեղյակ է քննիչների ծանրաբեռնվածության մասին և շնորհակալ է նման պատասխանատվությամբ այդ ծանրաբեռնվածության ընթացքում աշխատելու համար։

Վարչապետը նաև ուրախությամբ արձանագրեց, որ քաղաքացին, ով հանցանք չի գործել, քաղաքական միջամտությամբ չի կարող պատասխանատվության ենթարկվել և հակառակը. «Նաև նշեմ,որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություն ոչ միայն չի լինում, այլ նաև բացառված է»։

Փաշինյանն ասաց, որ կան բարիկադներ կառուցելու և ապամոնտաժելու ժամանակներ, և ինքը համոզված է,որ իրենք մոտենում են ապամոնտաժելուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին