▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչից իմացա, որ Լևոն Երանոսյանն է Բաղրամյան պողոտայում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ նետած անձը. Ալեն Սիմոնյան

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ:

Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:

Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա՝ ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, և տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները... շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ որպես տուժող կարող էի ծանոթանալ նյութերին:

Գործն արդեն դատարան է ուղարկվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին