▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի վերադարձի մասին ժողովրդին հարցրեք՝ չնայած, չեմ կարծում, որ պատասխանները եթեր հեռարձակելու արժանի կլինեն. Նիկոլ Փաշինյան

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Ինչի՞ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, տեսեք՝ իրենք ո՞նց են վերաբերվում: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ես չեմ: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ժողովուրդն է և, կարծում եմ, այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին՝ չնայած, չեմ կարծում, որ այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին, ըստ որոնց՝ ղեկավարած կառավարությունը չունի հստակ տնտեսական կամ արտաքին քաղաքականություն.


 

 

 

 

 

 

 

 

«Մարդիկ կան, ովքեր արտաքին քաղաքականություն ասելով հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների: Մենք չենք պատրաստվում այդ նույն ճանապարհով գնալ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին