Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դիլիջանի ՔՊ-ական «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել |
Նախկինում գրել եմ, որ Դիլիջան խոշոր համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռը ««արու» գրած Դավիթ Սարգսյանը համայնքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել է, այդ թվում՝ Երևան քաղաքի բնակիչների։ Դրա հետևանքով համայնքի բյուջե չեն մտել մեծ գումարներ։ Համայնքի քոլեջավարտ ղեկավարը շարունակում է այդ գործընթացը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:
Կոռուպցիա չկա, չիք, ապագա կա, կա»։