Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ հայտնել են, որ երբ իրենք համայնքապետարան են դիմել տնամերձ կամ այլ հողամաս ստանալու խնդրանքով, համայնքապետարանում ասել են, որ քաղաքում ազատ հողամասեր չկան։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի 2023թ. նոյեմբերի 1-ի թիվ 978-Ա որոշմամբ 2023թ. դեկտեմբերի 4-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1942․0քմ հողամաս /Լոտ-71 (ՔՀ-23)/, Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 14/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 13594000 դրամ մեկնարկային գնով: |
«ՔՊ-ական համայնքապետը շարունակում է Դիլիջանի հողերը ծախել երևանցիներին». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet