Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Այս մասին գրում է «Առավոտ»ը։ Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը։ 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում «փրայմերիզին» մասնակցած անձինք են՝ Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ, Լևոն Անանյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ, Շավարշ Արամյանը՝ ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։ Ցուցակում ընդգրկված են ՔՊ-ի գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքերը։ Ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորները, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը՝ Գյումրու անտառտնտեսության անտառապետը։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներն են որդիները, դուստրերը կամ բարեկամ-ազգականները, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ։ Օրինակ՝ ցուցակի 12-րդ տեղում Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում «Հանրապետական շտապօգնության ծառայության» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանն է, 19-րդ տեղում Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանն է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ևս ցուցակում է՝ 27-րդ տեղում, Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուկյանը ևս ընդգկրված է։ Ցուցակում է նաև «Ազատանի բուժ ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Իննա Դանիելյանը։ Գյումրի բժշկական կենտրոնի պատանատոմիական բաժանմունքի վարիչ Անդրիասյան Արկադին ևս ցուցակում է՝ 51-րդ տեղում։ Կան նաև բավական մեծ թվով դպրոցների տնօրեններ, օրինակ՝ 36-րդ տեղում «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանն է, 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանն է։ Ցուցակում է նաև «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։ «Առավոտը»-ը գրում է, որ բոլոր տնօրեններն առանց բացառության կուսակցականներ են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ |
ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին