▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն հիմա նույն բանն է անում, ինչ 2018-ին` ՀՀԿ-ն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Նայում եմ Նիկոլի ու ՔՊ -ի ներքաղաքական գործողությունները, և ինքնաբերաբար զուգահեռներ են առաջանում 2018-ի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վարքագծի հետ։
Նույն հաստափոր ու ոչինչ չասող դեմքերով չինովնիկները, տռզած օլիգարխները, նույն քծնողներն ու ցինիկները։ Նույն կուսակցական ժողովներն ու ձևական, անբովանդակ ելույթները։
ՀՀԿ-ն այդկերպ սուզվեց ճահճի մեջ ու ստիպված եղավ իշխանությունը հանձնել դավաճաններին։ Հետո, իհարկե, ՀՀԿ -ն, կարծես, ինքնամաքրվել է, գիտակցել սեփական սխալները։
Իսկ այ, ՔՊ-ն հիմա նույն բանն է անում, ինչ 2018-ին` ՀՀԿ-ն, ու Նիկոլի, նրա կողքի մանկլավիկների վարքագծից հասկանում ենք, որ ներքին քաղաքականության մեջ ՔՊ-ն էլ ճահճի մեջ է։
ՔՊ-ն էլ կքանդվի, ՔՊ-ից էլ կսկսվի առնետավազք, ՔՊ-ին էլ կհայհոյեն երբեմնի գովերգող օլիգարխներն ու հաստափոր քծնողները, բայց ՔՊ-ն երբեք չի կարողանա ինքնամաքրվել, քանի որ այդ կուսակցությունը կփակվի ու կարգելվի դրա գործունեությունը` հայրենիքի դավաճանության, թալանի, ատելության համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին