▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն կոչ է արել ՝ թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին․․․»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Քաղաքացիական պայամանագիրը» կոչ է արել իր կողմնակիցներին Գյումրու ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին՝ որոշելու լավագույն թիթեռի նկարը: Այս կերպ ՔՊ-ն փորձ է արել հեռու պահել Արման Թաթոյանին հանրային մթնոլորտը մխտռելու էժանագին փորձերից:

Ավելի վաղ  Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։

Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:

Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին