▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործերը չեն հարուցվում ըստ մեր կամ որևիցե մեկի նախասիրության. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Սամվել Ֆարմանյանին

 

 

«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել բոլորին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործեր երբևիցե որևիցե մեկի դեմ կամ հանդեպ չեն հարուցվում, քրեական գործերը հարուցվում են  ըստ փաստերի և չեն հարուցվում ըստ մեր կամ որևիցե մեկի նախասիրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խնդրում եմ սա նկատի ունենալ, հիշել հիմա, այսուհետ և ընդմիշտ»,-այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Սամվել Ֆարմանյանին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Սամվել Ֆարմանյանը հայտարարություն էր արել և անդրադարձել իր քրոջ դեմ հարուցված քրեական գործին: «Ակնհայտ է ինձ համար, որ սա առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ անհիմն, շինծու գործ է թխվել: «Սա գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»,- ասաց պատգամավորը:

Կարդացեք նաև՝ Անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել. Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում անդրադարձավ քրոջ գործին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին