▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակությունը ջրադուլ է հայտարարել ու հացադուլ. «Արթիկի» պետը գողականներին հանում է իրենց խցից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սկսել է պայքար «գողականների» դեմ, նրանց համար անտանելի պահման պայմաններ ստեղծելով: Իսկ «գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային», երբեմն հասնելով բողոքի ծայրահեղ ձևերի: Օրերս «Արթիկ» ՔԿՀ 39 ամյա դատապարտյալ Կարեն Կարապետյանն է հացադուլ և ջրադուլ հայտարարել: Նա այս կերպ բողոքում է իրեն իր պահման կացարանից քանդուքարափ խուց տեղափոխելու «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի որոշման դեմ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի ընկերներից:

forrights.am-ն է գրում և նշում, որ Կարեն Կարապետյանի հետ  նույն սենյակում այլ անձինքն էլ էին պահվում: Նրանց բոլորին տեղափոխում են:

Կարեն Կարապետյանը «Արթիկ» ՔԿՀ-ում պահվում էր «գողականների» խցում, որտեղ դատապարտյալներն իրենց ուժերով ու միջոցներով քիչ թե շատ բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ էին ստեղծել, նորոգել էին սենյակը:

Ի դեպ, վերջինիս մասին խոսելիս, նրանք չեն օգտագործում խուց բառը:

Այդ սենյակի պատին ութանկյուն աստղ է նկարած եղել՝ «Восьмиконечник» , որը համարվում է քրեական աշխարհի սիմվոլներից է: Կալանավայրի պետը հրահանգել է ջնջել «Восьмиконечник» -ը Կարեն Կարապետյանի պատից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանականորեն անվանում են «օրենքով գողերի մասին» նախագիծ:

Գաղտնիք չէ, որ մեր կալանավայրերում քրեական հեղինակությունների, «գողականների» խցերը, կամ նրանց հատկացված տեղերը ընդհանուր խցերում  միշտ շահեկանորեն տարբերվել են մյուսներից: Մասնավորապես, տեղերը, որտեղ ապրում են «գողականները», գորգապատ են լինում: Եթե խոսքը ընդհանուր «կամերի» մասին է, ապա որքան ավելի հեռու է դռնից դատապարտյալի քնելատեղը, այնքան մեծ է նրա «հարգանքը»:

Քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում այս արտոնությունները ևս վերանում են:

 «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը 2010 թվականից կալանավայրում է: Նա դատապարտվել կողոպուտի նպատակով ավազակային հարձակման, անչափահասին ավազակության մեջ ներքաշելու, ապօրինի զենք կրելու-օգտագործելու համար և  դեռ երկու տարի էլ ունի նստելու:

Ի՞նչ է կաարվում «Արթիկում», ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հացադուլ հայտարարել, ի՞նչ վիճակում է նա: կայքը դիմեց քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանից ստացավ պատասխան:

«Հունվարի 29-ից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հացադուլ և մինչ այս պահը շարունակում է հացադուլը։ Նա պահանջում է մենակ մնալ՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ։ Սակայն ըստ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բժշկի եզրակացության՝ վերջինս առողջական խնդիրներ չունի»: Նավիկյանը հայտնեց, որ Կարապետյանը հրաժարվել է նաև ջրից: 

Կարեն Կարապետյանի ընկերները վստահեցնում են, որ ծառայության պատասխանը իրականությանը չի համապատասխանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին