Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք, և աստվածսիրությունը միահյուսում են հայրենասիրությանը:
Քրիստոսի Հարությանը հավատացողի համար ուրախություն է եղբայրների ու բարեկամների համար զոհաբերվելը և ոչ թե նրանց զոհաբերելը, նվիրաբերվելը, քան թե նվեր ընդունելը:
Հարության հույսով ապրողի համար նույնքան արգահատելի մեղք է սեփական ինքնության նկատմամբ հարձակումներից չպաշտպանվելը, որքան այլոց կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելը: