Ինչպես հաղորդում են տարբեր ռուսական ԶԼՄ-եր` հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը շուտով պատրաստվում է մայրանալ: Ըստ նրանց` վերջերս Սոբչակը սկսել է լայն հագուստ հագնել և երեկույթների ժամանակ հրաժարվել ալկոհոլից:
Չնայած նրան, որ մինչ այս Քսենիան մի քանի անգամ մերժել է իր ենթադրյալ հղիության մասին լուրերը, այս անգամ նա և իր ամուսինը` Մաքսիմ Վիտորգանը, դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տալիս:
Նշենք, որ ըստ աղբյուրների` Քսենիան գտնվում է հղիության երրորդ ամսում: