▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քվեարկել եմ հանուն մեր ու մեր երեխաների ապագայի և ավելի լավ քաղաքի». Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Քվեարկել եմ հանուն Երևանի շարունակական զարգացման, քվեարկել եմ հանուն մեր ու մեր երեխաների ապագայի և ավելի լավ քաղաքի»,- ասել է նա։ 

Նա խոսել է ընտրացուցակների խնդրին. «Որևէ տրամաբանություն չկա մեզ մեղադրելու։ Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կարող եք գնալ, տեսնել՝ այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ ավտոմեքենայի ինչ-որ առքուվաճառքով զբաղվող խումբ է եղել, մարդ է եղել, որ գրանցել է նրանց»։

Նա նաև նշել է. « Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք այսօր ունենալու, վարչական ռեսուրսի կիրառումը կամ այդ մարդկանց հավաքներին բերելը որևէ տրամաբանություն չունի»:

Ավինյանը խոսել է նաև ընտրացուցակներում մահացած անձանց անունների առկայությանը. «Ցուցակները բաց են եղել և վստահաբար անճշտություններ էլ կարող են լինել: Ընտրություններից հետո կարելի է ստուգել՝ ովքեր են գնացել ընտրությունների, և արդյո՞ք այդ մարդկանց անվան դիմաց ստորագրություն տեսնում եք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին