▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք...Նիկոլ Փաշինյան

Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք...

Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ նախկին իշխանության տարիներին մանկատան շրջանավարտներին բնակարաններով չապահովելու խնդրին. «Էսօր կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է: Մենք վարում ենք երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականություն: Հետաքրքիր է, որ 2003-ից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարաններով, և ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել էդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ էդ ընթացքում պաշտոնավարել են որպես նախարար, բնակարանաշինություն է տեղի ունեցել այդ նպատակով, բայց բնակարանները չեն հասել երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է քաղաքական հալածյալ են... Հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսողները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք...»,- շարունակեց Փաշինյանը: Վարչապետի խոսքը կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում:

 

/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին