Ֆրանսահայ երգիչ Րաֆֆի Արտոն «Ֆրանսիայի ձայնը» նախագծի մենամարտ փուլում հաղթանակ է տարել մյուս մասնակցի նկատմամբ ու ձեռք բերել ուղեգիր՝ երգելու հաջորդ փուլում, որը լինելու է ուղիղ եթերում:
Երկու մասնակիցներից մարզիչ Ֆլորան Պանինն ընտրել է Րաֆֆի Արտոյին: Մենամարտի ժամանակ զույգը կատարել է Ջոնի Հոլիդեյի «Toute la musique que j’aime» երգը:
Ուղիղ եթերում արդեն մասնակցին ընտրելու է և մարզիչը, և նաև հեռուստադիտողը՝ քվեարկելով նախընտրած թեկնածուի օգտին: