▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲԱՔՈՒ է մեկնում

«Ժառանգություն»-ում  որևէ պառակտում չկա, կան տարբեր անհատներ` տարբեր կարծիքներով: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ ինքը սխալ չի համարում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» և  «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակի կազմումը

« Կարեւոր էր փորձը, թեեւ չհաջողվեց երկարատեւ համագործակցել: Այս անգամ չստացվեց, հաջորդ անգամ՝ կստացվի»,- նշել է Ր. Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այսօր  Բաքու է մեկնում`  մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների 7-րդ միջազգային համաժողովին: «Հրավերը այն ժամանակ, երբ Ադրբեջանը հերոսացրեց Սաֆարովին և «Ժառանգությունը» հայտնեց, որ այն երկիրը, որը հերոսացնում է վախկոտ մարդասպանին, արժանի չէ միջազգային ուշադրության»,- տեղեկացրել է կուսակցությանը առաջնորդը և հավելել, որ  համաձայնել են մասնակցել համաժողովին, քանի որ  կազմակերպիչները խոստացել են ապահովել անվտանգություն և խոսքի հավասար հնարավորություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին