▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող դառնալ մեր առաջնորդը. նա որպես առաջնորդ դեռևս չի կայացել

Այս օրերին հայոց ուշադրությունը ուղղված է դեռևս չկայացած մի իրադարձության վրա, որը կոչեցին ԲԱՐԵՎ ծիրանագույն հեղափոխություն: Հայ ժողովրդի ընդդիմադիր հատվածը, որը, իմ խորին համոզմամբ, կազմում է բացարձակ մեծամասնություն, ոտքի է կանգնել աջակցելու մի մարդու, որը չունի այն բոլոր արժանիքները, որոնք անհրաժեշտ են ժողովրդի լայն զանգվածները գլխավորելու և հետագայում իրադարձությունների հաջող զարգացման դեպքում երկիրը ղեկավարելու համար: Ես ինքս, նախընտրական պայքարում բոլոր թեկնածուներին համարելով ընդամենը քաղաքական ծաղրածուներ, քվեարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ ցանկանալով հակազդել տիրող վարչակարգին, բայց կցանկանայի նշել, որ ես, ինչպես և 500000-ից ավել Րաֆֆի Հովհաննիսյան ընտրողների 70-80%-ը, ծանոթ չենք եղել նրա նախընտրական ծրագրերին և քվեարկել ենք ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան նախագահի թեկնածուի օգտին, այլ հակառակ «Սերժ Սարգսյան և ընկերներ» ՓԲԸ-ի: Ես և ինձ նման շատերը դրանով փորձել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել: Բայց այսօր ստեղծվել է մի իրադրություն, երբ ծավալված ժողովրդական շարժումը սխալ գլխավորելու դեպքում կարող է ուղի հանդիսանալ դեպի անվերադարձ կործանում, ինչն էլ, ըստ իս, այժմ տեղի է ունենում: Հայ ժողովուրդ, խորին հարգանքս հավաստելով քո իմաստությանը՝ խնդրում եմ դուրս գալ զգացմունքային դաշտից ու բանական մոտեցում ցուցաբերել ստեղծված իրավիճակին: Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող դառնալ մեր առաջնորդը. նա որպես առաջնորդ դեռևս չի կայացել:

Գրառումը` Միշա Էլոյանի

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին