▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի 3 նախադասության հիմնական մեսիջները

Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը 80 վայրկյանում, ըստ էության ամփոփեց վերջին 4-5 օրերի հետընտրական գործընթացները: Այդպիսով նա միաժամանակ մի քանի կարևորագույն մեսիջներ ուղղեց հանրությանը.
- Րաֆֆի Հովհաննիսյանը չէ հրապարակում հայտնված մարդկանց քաղաքական պահանջմունքները բավարարողը կամ, իրենց կարծիքով ոտնահարված քաղաքական իրավունքների պաշտպանը

( Լ. Տեր Պետրոսյան. "Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել այս շարժումը, ժողովուրդն է եկել և բողոքն է արտահայտում անօրինականություննրի դեմ").
- Րաֆֆին և նրա թիմը չունեն գործողությունների հստակ ծրագիր, իրավական ընթացակարգերով առաջնորդվելու քիչ թե շատ հասկանալի մոտեցումներ (Լ. Տեր-Պետրոսյան. "պահանջատերերը դեռևս գործ չեն արել, նրանք միայն խոսում են").
- Լևոն Տեր- Պետրոսյանը չի պատրաստվում միանալ այս տարերային քաղաքական պայքարին (Լ. Տեր-Պետրոսյան. "ժողովուրդը գործ արել է, իսկ բողոքավորները` ոչ. երբ որ գործ կանեն` կքննարկենք միանանք, թե` ոչ"):
Չի բացառվում, որ լինեն ՀԱԿ առաջնորդի մինի հարցազրույցի այլ, գուցե, ավելի սուր և առարկայական մեկնաբանություններ:

 

ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Տեսանյութը` Հենարան.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին