▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պատասխանները ԱԴՐԲԵԶԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«Ես հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել խաղաղության, վերականգնել հարաբերությունները, եւ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը կհասկանա, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար։ ԼՂ բնակիչները հավասար իրավունքներ ունեն իրենց ինքնության մասին հայտարարելու։ Անհրաժեշտ է հարգել միմյանց, հարգել միմյանց ինքնությունը եւ մշակույթը», - ասել է Հովհաննիսյանը լրագրողներին։.

Նա նշել է, որ կտրուկ արտահայտությունները չեն նպաստում խաղաղ կարգավորման ընթացքին։.

«Ես ընդունում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների եւ տեղահանվածների իրավունքը եւ Բաքվից եւ Սումգայիթից տեղահայված 400 հազար հայ փախստականների իրավունքը», - ասել է նա՝ հավելելով, որ բոլոր փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ ադրբեջանցիները՝ անկախ Արցախ, իսկ հայերը՝ Թուրքիա։.

Հովհաննիսյանը նշել է, նաեւ, որ սա իր առաջին այցելությունն է Բաքու։ «Այս ընթացքում ես մտադիր եմ այցելել հայկական եկեղեցի եւ հանդիպել հայերի հետ», - ասել է «Ժառանգության» առաջնորդը՝ նկատելով, որ Բաքուն բազմազգ քաղաք է, որում, սակայն, շատ քիչ հայեր կան։.


Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ ճիշտ չէ օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է «օկուպացիան»։.

«Նույն այդ տերմինաբանությամբ, հայկական հողերի մեծ մասը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժերի օկուպացիայի ներքո։ Այդ պատճառով, իմ տեսակետը հետեւյալն է՝ պետք է հաղթահարել անցյալի ժառանգությունը։ Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնաքննադատաբար վերաբերի իրեն», - ասել է նա։.

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նաեւ, որ իր կարծիքով հակամարտության պատճառը Ադրբեջանի ագրեսիան է ԼՂ բնակչության նկատմամբ։
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին